Մեր մասին

«Սոֆթ Թայմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության լուծումներ մատակարարող ընկերություն է: «Սոֆթ Թայմ»-ը հիմնադրվել է 2012 թվականին և մինչ այժմ իրականացրել է բազմաթիվ և բազմաբնույթ համալիր ծրագրեր: Մեր հաճախորդները ամենատարբեր ոլորտներից են՝ թե՛ պետական կառույցներ, թե՛ մասնավոր խոշոր ընկերություններ, թե՛ կրթական և այլ ոլորտների հաստատություններ:

«Սոֆթ Թայմ»-ի ծառայությունները ներառում են՝

  • Արտոնագրված ծրագրային ապահովման մատակարարում.
    մենք առաջարկում ենք ծրագրային ապահովման ոլորտում միջազգային առաջատար ընկերությունների լուծումներն ու գործիքները, իրականացնում ենք ցանկացած մեծության կազմակերպությունների ծրագրային ապահովման ամբողջական ցիկլի համալիր նախագծեր՝ հաշվի առնելով հաճախորդ կազմակերպության գործունեության ոլորտը և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման իրական պահանջարկը։
  • Ծրագրային ապահովման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման խորհրդատվություն.
    մենք խորությամբ վերլուծում ենք հաճախորդ կազմակերպությունների ՏՏ ենթակառուցվածքի ձևավորման և զարգացման կարիքները՝ առաջարկելով կիրառել այն ծրագրային ապահովումը, որն իսկապես անհրաժեշտ է կազմակերպությանը՝ արդյունավետ բիզնես վարելու և դրա ընդլայնման համար։
  • ՏՏ համափարփակ ծառայությունների մատուցւոմ և ՏՏ աուտսորսինգի ծառայություն.
    մենք առաջարկում ենք ՏՏ ենթակառուցվածքների համալիր սպասարկում ընդուպ մինչ կազմակերպության ողջ ՏՏ բաժնի աուտսորսինգ: Այլևս պետք չէ անհանգստանալ և գլուխ կոտրել ՏՏ ամենօրյա խնդիրների և համակարգերի զարգացման վրա: Այդ հարցով կզբաղվենք մենք՝ Ձեզ ժամանակ տալով զբաղվել Ձեր բիզնեսի զարգացմամբ:
  • Աջակցություն մինչ ծրագրային ապահովման մատակարարումը և դրանից հետո.
    մենք հաճախորդներին ծանոթացնում ենք մեր առաջարկած՝ ծրագրային ապահովման միջազգային առաջատար մշակողների արդիական լուծումներին՝ կազմակերպելով բազմաբնույթ միջոցառումներ։ Հաճախորդները մեր արդյունավետ աջակցությունն են ստանում ծրագրային ապահովման տեղադրման ու գործարկման փուլում և դրանից հետո՝ մասնակցելով մեր վերապատրաստման դասընթացներին։
  • Վեբ կայքերի, պորտալների, օնլայն խանութների, մոբայլ հավելվածների պատրաստում.
    մենք առաջարկումն ենք լուծումներ, որոնք կոգնեն առավելագույնս ներկայանալի դարձնել Ձեր կազմակերպությունը համացանցային տիրույթում և ներգրավել առավելագույն այցելուներ և հաճախորդներ: Առաջարկում ենք Ձեր բիզնեսի համար ստեղծել ապահով, տրամաբանական կուռ կառուցվածքով, ընկալելի և հաճելի դիզայնով ժամանակակից վեբ Վեբ կայքեր, պորտալներ, օնլայն խանութներ, մոբայլ հավելվածներ: Ինչպես նաև կատարվում է դրանց ընթացիկ սպասարկում և մշտական թարմացում ու արդիականացում:

«Սոֆթ Թայմ»-ի առաքելությունն է՝ առավելագույնս նպաստել հաճախորդների բիզնեսի արդյունավետությանն ու անվտանգությանը։